ՕԵԿ-ը լքողների բանակը մեծանում է
«Օրինաց երկիր»-ը լքողների բանակը ստվարանում է, եթե նախօրեին ՕԵԿ-ից դուրս գալու դիմումներ և հայտարարություններ էին տարածել 3 նախարարներ` Արմեն Երիցյանը, Սամվել Թադևոսյանը և Սերգո Կարապետյանը, երեկ արդեն ալիքը հասել էր ներքևի էշելոնին:
«Երեկ ՕԵԿ-ից դուրս գալու դիմում է գրել նաև Դավիթ Կարապետյանը, ով նախարարություններ փոխելու մեծ փորձ ունի, սկզբում նա ՊՆ մամուլի խոսնակն էր, ապա սփյուռքի նախարարի տեղակալը, իսկ վերջում` արտակարգ իրավիճակների: Ի դեպ, մեծ թվով ՕԵԿ անդամներ կան նաև ՕԵԿ-ական նախարարներին ենթակա կառույցներում, հայտնի չէ, թե նրանց ճակատագիրն ինչ է լինելու»,-գրել է «Հրապարակ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում