Առաջիկայում Հայաստանը Եվրասիական միությանը միանալու համաձայնագիր կստորագրի
Հայաստանը առաջիկայում կարող է ստորագրել ոչ թե Մաքսային միությանն, այլ միանգամից Եվրասիական միությանը միանալու համաձայնագիրը: «Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել են ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու փոխնախարարը:
Մաքսային միությունը, որին մինչ օրս պատրաստվում էր միանալ Հայաստանը, զուտ առևտրային, միայն մաքսային ոլորտում միասնական քաղաքականությունը իրականացնող կառույց է: Իսկ Եվրասիական միությունը շատ ավելի խորը ինտեգրացիա է ենթադրում, և այս միությունում միասնական պետք է լինեն ոչ միայն մաքսային դրույքաչափերը, այլ նաև դրա անդամ երկրների հարկային, դրամավարկային քաղաքականությունը: Որոշակիորեն պետք է «ներդաշնակեցվեն» նաև կրթական համակարգերը և այլն: