Հայտնի է, թե ովքեր են ԱԺ-ում փոխարինելու Հովիկ Աբրահամյանին ու Դավիթ Հարությունյանին
Հաշվի առնելով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ՀՀ վարչապետ նշանակվելը, իսկ երեկ նախագահի հրամանագրով նաև ՀՀԿ-ական պատգամավոր ԱԺ պետիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակվելը՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցությունում փոփոխություններ են սպասվում:
«Մասնավորապես՝ ԿԸՀ-ն արդեն իսկ արձանագրություն է կազմել Հ. Աբրահամյանի փոխարեն պատգամավորի մանդատը կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լեռնիկ Ալեքսանյանին տալու վերաբերյալ, իսկ Դ. Հարությունյանին կփոխարինի ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն՝ նախորդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը»,-գրել է «Ժամանակ»-ը: