Ագրեսիվ մի խումբ երեկ կրկին շրջապատել է Թբիլիսիի հայկական եկեղեցին. «Ժողովուրդ»
Հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ դաժան ծեծի էին ենթարկել եկեղեցու քահանա և այլ հոգևորականներ, կրքերը դեռ չեն հանդարտվում մեր հարևան երկրում: Բայց այս անգամ վրացիները ոչ թե հերթական հայկական եկեղեցին կամ շինությունն են քանդել, այլ խուլիգանություն են թույլ տվել:
Ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացել է Վիրահայոց թեմի իրավական հարցերով և համագործակցության բաժնի տնօրեն, նշանակված օրը ծեծի ենթարկված Լևոն Իսախանյանից, երեկ կրկին ագրեսիվ մի խումբ շրջապատել է հայկական եկեղեցին. «Եկեղեցուց մի փոքր հեռու հավաքվել են մի խումբ մարդիկ և բավականին ագրեսիվ են. Մենք հուսով ենք, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունն արդար կքննի գործը»:
Թե ինչն է հայ հոգևորականների վրա հարձակվելու, նրանց ծեծի ենթարկելու պատճառը, առայժմ հստակեցած չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ