«Արմավիա»-ն վճարում է միայն չբողոքող աշխատակիցների աշխատավարձերը. «Ժողովուրդ»
«Արմավիա» ավիաընկերությունն արդեն սկսել է նախկին աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը: Ընդ որում, աշխատավարձեր ստացել են այն աշխատակիցները, ովքեր դատի չեն տվել ընկերությանը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է ընկերության նախկին աշխատակիցներից. «Ոչ բոլորն են ստացել իրենց աշխատավարձերը:
Կան մարդիկ, որոնց նույնիսկ վերջնահաշվարկը չի արվել: Բայց օդաչուներից դեռ ոչ ոք չի ստացել, միայն բորտուղեկցորդներն ու ինժեներները»:
«Ժողովուրդ»-ը ընկերության ֆինանսների գծով տնօրեն Հրայր Սահակյանից փորձել է պարզել, թե նախկին աշխատակիցներին ու՞մ միջոցներով են վճարել աշխատավարձերը. «Ընկերության սեփականատիրոջ միջոցներով են վճարվել այդ աշխատավարձերը: Իսկ մյուսների մասով տեղյակ չեմ, թե երբ և ինչքան կվճարվի»:
Թերթի այն հարցին, թե ընկերությանը պատկանող ինքնաթիռները վաճառվել են, թե ոչ, պատասխանել է. «Դեռ ունենք վաճառքի հանված ինքնաթիռ»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ