Չեխը չի պլանավորում հեռանալ «Չելսիից»
Փորձառու դարպասապահ Պետր Չեխը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել ելույթները լոնդոնյան թիմում: Թիբո Կուրտուայի` թիմ վերադառնալուց հետո նրա ապագան «Չելսիում» կասկածի տակ էր: Վերջերս իր հարցազրույցներից մեկում գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, սակայն, նշել է, որ նոր մրցաշրջանում Կուրտուան ու Չեխը կպայքարեն հիմնական կազմում տեղի համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Չեխի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն ու «Մոնակոն», սակայն ինքը` ֆուտբոլիստը, նշում է, որ չի պատրաստվում տեղափոխվել այլ ակումբ:
«Ես կմնամ «Չելսիում»: Դա հաստատ է,- ասել է Չեխը:- Չեմ առարկում, որ մեր թիմում երկու բարձրակարգ դարպասապահ լինի: Ընդհակառակը, դա միայն մոտիվացնում է: Միշտ պիտի պայքարես արևի տակ տեղիդ համար: Միայն այդպես կարող ես ուժեղ կատարող լինել»: