Վիկտոր Դալլաքյանի պարուհի դուստրը հետին ամսաթվով հեռացվել է ՊՆ-ից. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը տեղեկացրել էր, որ ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալաքյանի դուստրը՝ Լիլիթ Դալլաքյանը, աշխատանքի է անցել Պաշտպանության նախարարությունում և ներկայացրել էր որոշ հետաքրքրաշարժ մանրամասներ:
Մասնավորապես, թերթը գրել էր, թե նա աշխատանքի անցնելու համար պահանջվող դիմումին կից ինքնակենսագրականում նշել է, որ ինքն ավարտել է լատինաամերիկյան պարերի դպրոցը, թեև ունի նաև իրավաբանական կրթություն, ապա մանրամասն նկարագրել էր, թե ով է իր հայրը, որտեղ է աշխատում: Ապա` շարադրել էր նաև մոր տվյալները՝ ով է մայրը և որտեղ է աշխատում:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իրենց հրապարակումից հետո Դալաքյանի դուստրը հետին ամսաթվով հեռացվել է աշխատանքից:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում