«Վիտամին ակումբ»-ի Վաչեն լքում է Հայաստանը. «Ժողովուրդ»
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, «Վիտամին ակումբ»-ի հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանը մտադիր է լքել ակումբը ու մեկնել արտերկիր՝ այնտեղ բիզնես անելու մտադրությամբ:
Տեղեկությունը ճշտելու համար թերթը փորձել է զրուցել Վաչե Թովմասյանի հետ, սակայն վերջինս գտնվում է արտերկրում: Թերթը դիմել է «Վիտամին ակումբ»-ի գործադիր տնօրեն Վլադիմիր Սահակյանին:
«Վիտամին» ակումբից ոչ ոք դուրս չի եկել: Ուղղակի «Վիտամին»-ը հիմա ժամանակավոր դադարի մեջ է: Եթե «Վիտամին» լինի, ապա Վաչեն, անպայման, կլինի»,- «Ժողովուրդ»-ին վստահեցրել է գործադիր տնօրենը: