Զորի Բալայան. «Եթե Լևոն Հայրապետյանին չտեղափոխեն համապատասխան կլինիկա, նա չի ապրելու». Ժողովուրդ
2013թ. հոկտեմբերին գրող-հրապարակախոս Զորի Բալայանը Արցախի հիմնահարցի վերաբերյալ Գյուլիստանի պայմանագրի հիշեցումով մի սկանդալային նամակ էր գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որն այդպես էլ անպատասխան մնաց:
Երեկ «Ժողովուրդ»-ը Բալայանից հետաքրքրվել է՝ չի՞ պատրաստվում արդյոք մի նամակ էլ գրել Պուտինին՝ հայազգի կալանավորված գործարար Լևոն Հայրապետյանին օգնելու խնդրանքով: Պարզվել է՝ գրողը ոչ թե նամակ, այլ հոդված է գրել, որտեղ այդ մասին հիշատակել է՝ ընդգծելով, որ Հայրապետյանը ՌԴ քաղաքացի է:
«Մենք մինչև վերջ պետք է պնդենք, որ նրա տեղը փոխեն ու տանեն համապատասխան կլինիկա, նա չի ապրելու… ես գիտեմ նրա բոլոր ախտորոշումները ու այժմ մեր խնդիրը դա է»,- կարևորել է Զ. Բալայանը:
Ըստ նրա՝ ՌԴ-ն լսելու է մեր կոչերը. «Հիմա ոչ մի կոպեկի արժեք չունի խոսել այն մասին Հայրապետյանը հանցագործ է, թե՝ ոչ: Գլխավորն այն է, որ նա չի կարողանալու դատարանում պայքարել ինքն իր համար, նա կարող է մինչև սեպտեմբերի 15-ը չքաշի»: