Ամենաշատ բացակայող պատգամավորը Գագիկ Ծառուկյանն է. «Հայկական Ժամանակ»
«Հայկական ժամանակ» գրել է. «Ազգային ժողովի հինգերորդ գումարման այս տարվա գարնանային նստաշրջանի ընթացքում ամենաշատ բացակայած պատգամավորը, ըստ parliamentmonitoring.am կայքի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է: Նրա բացակայությունների քանակն այս նստաշրջանում 63 է, իսկ գումարման սկզբից (2012թ-ի հունիսի 21-ից մինչև 2014-ի հունիսի 11)՝ 367: Ծառուկյանը ոչ միայն 5-րդ նստաշրջանի, այլ նաև ամբողջ գումարման ընթացքում ամենաշատ բացակայած պատգամավորն է: Այս նստաշրջանում իր բացակայությունների քանակով Գագիկ Ծառուկյանին է հասել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ի տարբերություն, սակայն, Ծառուկյանի, Փոստանջյանի բացակայությունների պաշտոնական պատճառը հայտնի է. նա ուսանելու էր մեկնել ԱՄՆ:
Տասնյակում երրորդը Կարեն Կարապետյանն է՝ 43 բացակա: Չորրորդը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանն է՝ 28 բացակա, հինգերորդը՝ Գագիկ Ծառուկյանի խնամի, ԲՀԿ-ական պատգամավոր Մուրադ Գուլոյանը՝ 25 բացակա, վեցերորդը՝ կրկին ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանն է: Բացակայածների մեջ յոթերորդը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն է. նա բացակայել է 23 անգամ, ութերորդը ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն է՝ 22 բացակա, իններորդը Գուրգեն Արսենյանն է՝ 21 բացակա, և բացակա պատգամավորների տասնյակը եզրափակում է ՀՅԴ պատգամավոր Արմեն Բաբայանը»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց