Արագածոտնի մարզում դրամահավաք է անցկացվում Իրաքի եզդիներին օգնել համար. «Ժողովուրդ»
ՀՀ Արագածոտնի մարզի 17 եզդիաբնակ համայնքներում այս պահին Իրաքի հյուսիսային հատվածում ծանր վիճակում հայտնված եզդիներին օգնելու նպատակով դրամահավաք է անցկացվում: Արագածոտնի մարզի Կանչ համայնքի ղեկավար Մրազ Բշարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ իր համագյուղացիները, ովքեր ապրում և աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում, Եվրոպական երկրներում, Միջինասիական հանրապետություններում, բոլորն էլ պատրաստ են Իրաքի եզդիներին օգնել:
«Բացի գումարից, մենք նաև կարող են հագուստով և ուտելիքներով օգնել Իրաքի մեր ազգակիցներին: Մենք այս պահին Իրաքում եզդի բարեկամներ ունենք, որոնց հետ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կապ չենք հաստատել: Հավանաբար, սարերն են բարձրացել ու այնտեղ են թաքնվել, կամ էլ չեմ համարձակվում նույնիսկ բարձրաձայն ասել: Ոչ մի կապ չունենք»,- դառնացած ասել է գյուղապետը:
Ըստ նրա՝ առայժմ չգիտեն, թե ինչպես պետք է օգնությունը տեղ հասցնեն: