Քննչական կոմիտեի ձևավորման աշխատանքները շարունակվում են. «Հրապարակ»
Աղվան Հովսեփյանի Քննչական կոմիտեի ձևավորման աշխատանքները շարունակվում են: Ըստ «Հրապարակ»-ի, թեև, դեռ ամիսներ առաջ հայտնի էր, թե ովքեր են աշխատելու այստեղ, իսկ դրանց թվում, բացի ՊՆ և ոստիկանության քննչական ողջ աշխատակազմից, Գլխավոր դատախազության նախկին կադրեր են լինելու, սակայն նշանակումներ դեռ չեն արվել: Ֆինանսական հատկացումներն արվել են, այժմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում:
«Կոմիտեի կառուցվածքի նախագծի փաթեթն արդեն ներկայացվել է կառավարություն և առաջիկա նիստերից մեկում կհաստատվի, որից հետո կլինեն նշանակումներ: Քննչականի մամուլի խոսնակն ասել է, որ ստեղծվել են գույքագրման հարցով աշխատանքային խմբեր ոստիկանությունում և ՊՆ-ում, ապա հաշվառված գույքը կտեղափոխվի Քննչական կոմիտե»,-նշել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին