Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերությունը ապօրինություններ է գործում. «Ժողովուրդ»
Մինչ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը օրենքի երկիր կառուցելու քարոզչությամբ է զբաղված, նրան պատկանող ընկերությունը անօրինականություն է գործում և տուգանվում։ «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն Հայաստան է ներմուծել ալյումինե պտուտակավոր խցաններ, որի վերաբերյալ ընկերության տնօրեն Պողոս Շահինյանը հայտարարագիր չի ներկայացրել։ Արդյունքում ՕԵԿ նախագահի ընկերությունն, իհարկե, սիմվոլիկ, բայց այնուամենայնիվ տուգանվել է 50.000 դրամով։
«Ընդ որում՝ սա առաջին դեպքը չէ: Դրանից հետո էլ նույն «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն ներմուծել է գարու ածիկ, որի վերաբերյալ սահմանված 10-օրյա ժամկետում մաքսային հայտարարագիր չի ներկայացվել՝ դարձյալ արժանանալով տուգանքի: Ի դեպ, երեկ էլ հայտնի դարձավ, որ «Օրինաց երկրի» առաջնորդի «Հայասի» կոնյակի գործարանը Բնապահպանության նախարարության կողմից տուգանվել է 100 հազար դրամով, քանի որ խախտել էր մթնոլորտային օդի պահպանությունը և շրջակա միջավայրը»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին