Քննարկվել է ԼՂՀ անկախությունը ԱՄՆ Դաշնային իշխանության կողմից ճանաչելու հարցը. «ՀԺ»
ՀՀ ԱԳՆ «Հայկական Ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի օգոստոսյան սրման օրերին ԱՄՆ քաղաքական շրջանակներում քննարկվել է ԼՂՀ անկախությունը Միացյալ նահանգների Դաշնային իշխանության կողմից ճանաչելու հարցը:
Ըստ թերթի աղբյուրների, ԱՄՆ քաղաքական վերնախավում հաշվարկել են, որ եթե Իլհամ Ալիևը լայնածավալ հարձակում սկսի Ղարաբաղի վրա, դա կարող է անել միայն ՌԴ նախագահ Վ. Պուտինի «դաբրոն» ունենալով, և այդ պատերազմը կարող է նշանակել աշխարհաքաղաքական դավադրություն ԱՄՆ-ի դեմ, ինչին հակազդելու արդյունավետ միջոց կարող է դառնալ Ղարաբաղի անկախությունը ճանաչելը, ինչպես Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը Վրաստանի հարձակման ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին