Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը հրաժարական է ներկայացրել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Հովիկ Աբրահամյանը լծվել է տիգրանսարգսյանական կադրերից ազատվելու գործին, այդ ազատումները, որպես կանոն, տեղի են ունենում «հին եռելներին թաղելու» սկզբունքով: Նախօրեին էլ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել Անդրանիկ Անդրեասյանը:
Այս կառույցը ժամանակից հայտնվել էր Իշխան Զաքարյանի Վերահսկիչ պալատի 2012-ի աղմկահարույց զեկույցում. «ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ» պետական հիմնարկում ՎՊ-ն Արմավիրի և Թալինի մայր ջրանցքների բետոնացման աշխատանքների ստուգուների ընթացքում հայտնաբերել էր 2 մլն 608.75 հազար դրամ ծավալային հավելագրում և 47 մլն 158.19 հազար դրամի անորակ աշխատանք»: Այսինքն այն, ինչ ներվել էր Անդրեասյանին դեռ երկու տարի առաջ, չներվեց Հովիկ Աբրահամյանի կողմից այսօր»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները