Վերահսկիչ պալատի նոր բացահայտումները. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը երեկ ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողվում ասել է, թե ՀՀ պետբյուջեից Զիմբաբվեում գրանցված մի ընկերության 292 հազար դոլար են տվել, որ հայերին սովորեցնի ծիրանի և դեղձի արտադրության մեխանիզմներ։
Սա իրականացրել է «Հայկական միրգ» ընկերությունը, որը ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Մեկ այլ ընկերություն էլ կառավարությունից ստացել է 150 մլն դրամ՝ Հայաստան «Էդիլբաև» տեսակի ոչխարներ ներմուծելու համար, բայց փոխարենը Աշտարակից գնել է տեղական ոչխարներ և գառներ։