Հայաստանում ամուսնալուծությունների թիվն աճել է. «ՀԺ»
«ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ամուսնալուծությունների վկայականներ տպագրելու համար լրացուցիչ փող ստանալու ակնկալիքով «Վերլուծելով առաջին կիսամյակի արդյունքները, անհրաժեշտություն է առաջացել 2-րդ կիսամյակի համար ավելացնել ամուսնալուծության վկայակաների քանակը»,-նշված է Արդարադատության նախարարության՝ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներկայացված որոշման նախագծում:
Նախարարությունը ամուսնալուծության վկայականներ տպագրելու համար կառավարությունից խնդրել է 1.1մլն դրամ: Ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ում արձանագրվել է 2 հազար 468 ամուսնալուծություն, ինչը անցած տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 646-ով, կամ՝ 35 տոկոսով»,-գրել է «Հայկական Ժամանակ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ