«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին կփոխարինի Մոսկվայի ներկայացուցիչը. «Ժողովուրդ»
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին առաջիկայում կփոխարինի Մոսկվայից նշանակվելիք ռուս ներկայացուցիչը: Արդեն տևական ժամանակ է, ինչ այս լուրերը համառորեն պտտվում են:
Խոսակցություններն էլ ավելի թեժացան, երբ «ՀայՌուսգազարդ»-ը վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա» և կառուցվածքային փոփոխությունների ենթարկվեց:
Թերթի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ Վարդան Հարությունյանը հնարավոր է առաջիկայում տեղափոխվի Մոսկվա և նշանակվի այլ պաշտոնում: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամլո խոսնակ Շուշան Սարդարյանի հետ, ով ասել է. «Ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:
Ի դեպ, «Գազպրոմ Արմենիա» պաշտոնական կայքէջում ընկերությունը դեռևս անվանափոխված չէ և կոչվում է «ՀայՌուսգազարդ»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին