«Հայկական Կարիտաս» կազմակերպությունը տուգանվել է. «Ժողովուրդ»
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, որը Գյումրիում իր հիմնական գործունեությունը սկսել է 1992-1993թթ. հայտնվել է ՀՀ ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ «Հայկական Կարիտաս»-ի գործադիր տնօրեն ԲՀԿ-ական Գագիկ Տարասյանը 9240 կգ քաշով ապրանքներ է ներմուծել Հայաստան, սակայն համապատասխան փաստաթղթերը սահմանված ժամանակում չի ներկայացրել մաքսային մարմին:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ բացթողման հետևանքով «Հայկական Կարիտաս»-ը տուգանվել է 50.000 դրամի չափով:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում