Առաքելական եկեղեցու հայաստանյան թեմերը առաջիկայում կառուցվածքային փոփոխությունների կենթարկվեն. «ՀԺ»
Հայ առաքելական եկեղեցու հայաստանյան թեմերը հնարավոր է առաջիկայում ենթարկվեն լրջագույն կառուցվածքային փոփոխությունների: Էջմիածնում մտմտում են թեմերի թիվը դարձնել 35՝ ըստ նախկին Խորհրդային Հայաստանի շրջանների: Այս մասին գրել է «Հայկական Ժամանակ»-ը:
«Մինչև վերջերս, Հայաստանում կար 10 թեմ, որոնք տարածքներով գրեթե համապատասխանում էին մարզերին: Միայն Արարատյան հայրապետական թեմն էր, որ ներառում էր Երևանը, Արարատի մարզը և Էջմիածինը: Բոլորովին վերջերս նախկին ՀԽՍՀ Արթիկի տարածքի սահմաններով ձևավորվել է Արթիկի թեմը,որն առանձնացել է Շիրակի թեմից: Եթե նորարարությունն իրեն արդարացնի, առաջիկայում կունենանք 35 թեմ, յուրաքանչյուրն իր եպիսկոպոս-առաջնորդով: Եկեղեցականների շրջանում կատակով խոսում են, որ նրանք կփոխարինեն ռայկոմի քարտուղարներին»,-գրել է թերթը: