ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանի որդին երեկ ձերբակալվել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, «Սև հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանի որդին երեկ ձերբակալվել է: Ռոմա Գասպարյանը Երևանում անձի առևանգման հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ էր գտնվում դեռ ամառվանից:
Ավելին, «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ նույնիսկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոմա Գասպարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում էր կայացրել։ Եվ երեկ, երբ ոստիկանները ձերբակալել են նրան, միանգամից կալանավայր են ուղարկել: Երեկ թերթին չի հաջողվել այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալ պատգամավորից: