Մաշտոցի պողոտայից 18 փայտյա աղբաման է անհետացել.«Ժողովուրդ»
Վերջին երկու ամսվա ընթացքում Երևանի Մաշտոցի պողոտայից անհետացել են թվով 18 փայտյա աղբամաններ: «Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ, խոսքն այն աղբամանների մասին է, որոնք Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 77 հազար դրամով: Ստացվում է, որ 1 մլն 386 հազար դրամի աղբամաններ են կորել մայրաքաղաքից:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է Երևան քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունու հետ, ով ասել է. «Մենք դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանությանը նամակ ենք ուղղել, որպեսզի իրենք բացահայտեն: Երբևէ մի փողոցի վրայից այդ քանակությամբ աղբաման չի գողացվել կամ չի պակասել: Հուսանք` կբացահայտվի գործը»:
Թերթը մայրաքաղաքի գլխավոր դիզայներից տեղեկացել է, որ նախորդ տարի ևս մեկ նստարան անհետացել է մայրաքաղաքի կենտրոնից: Ու թեև իրենք նամակ էին գրել ոստիկանությանը, սակայն դեռ նորություն չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին