Գեներալ Մանվելին պատկանող ասֆալտի գործարանը տարեկան 5000 դրամ հարկ է վճարում. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն»-ում կարդում ենք. «Բանից պարզվում է` գեներալ Մանվելը հարկեր վճարել չի սիրում: Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` նրան պատկանող ասֆալտի գործարանը տարեկան վճարում է ընդամենը 5 հազար դրամ հարկ, մինչդեռ գեներալը ստանում է տարեկան 40 մլն դրամի շահույթ:
Այն, որ գեներալին պատկանող ասֆալտի գործարանն, այնուամենայնիվ, ամսական 415 դրամ հարկ է վճարում, վկայում է գեներալի հայրենասիրության և բարի կամքի մասին: Կարող էր չէ՞ չվճարել, բայց վճարում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ