«Մենք էլ չենք կարողանում օգնել, էդ մարդիկ քայքայվում են».Վահրամ Բաղդասարյանը հեգնում է քառյակին. «ՀԺ»
«Մեր չարչարանքները, որ ասում էինք, պետք է այնպես անենք, որ Քառյակը չքայքայվի, գոյատևի Քառյակը, ամուր միություն լինի, փաստորեն մենք էլ չենք կարողանում օգնել էդ մարդիկ քայքայվում են, մենք ի՞նչ մեղավոր ենք»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում այսպես կիսահեգնական է մեկնաբանել ոչ իշխանական Քառյակի երեկվա նիստի արդյունքները:
Անդրադառնալով առաջիկա հանրահավաքին չմասնակցելու ՀՅԴ որոշմանը՝ Բաղդասարյանն ասել է. «ՀՅԴ-ն բավական կայուն է իր որոշումների մեջ: Եթե նայում ենք անկախության սկզբից նրանց հայտարարությունները և հիմա, ես հակասություններ չեմ կարող գտնել, որովհետև նրանք գաղափարական կուսակցություն են և իրենց անելիքը, կարծես թե, գիտեն, թե ուր են գնում և ինչի համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում