Հայկ Հարությունյանը դեռ հանգստանում է. «Ժողովուրդ»
ՀՀ նախկին ոստիկանապետ, Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Հայկ Հարությունյանն, ինչպես հայտնի է, անհասկանալի հանգամանքներում գնաց արձակուրդ ու այդպես էլ չվերադարձավ։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը:
«Ժողովուրդ»-ի թղթակցի հարցին՝ «Ինչո՞ւ այդքան տարօրինակ կերպով հեռացաք Ձեր զբաղեցրած պաշտոնից։ Տեղեկություններ տարածվեցին, թե ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ լեզու չեք գտնում, իսկ հետո խոսվեց, որ գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել Ձեզ մոտ և չարաշահումներ է հայտնաբերել»,- Հայկ Հարությունյանը պատասխանել է կարճ. «Ոչ, իհարկե ոչ»։
«Իսկ ինչո՞վ եք զբաղված, նոր պաշտոնի առաջարկ ստացե՞լ եք»,- հետաքրքրվել է թերթի թղթակիցը:
«Դեռ քաղաքից դուրս հանգստանում եմ, և եթե անհրաժեշտությունը լինի, նոր պաշտոնի կանցնեմ»,- ասել է Հարությունյանը՝ չմանրամասնելով, թե ինչ հանգամանքներում կարող է առաջանալ այդ անհրաժեշտությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում