Գեներալ Մանվելը վճարման կտրոնները պատրաստ է տրամադրել «ՉԻ»-ին
ԵԿՄ վարչության նախագահի խորհրդական Վարդան Վարդանյանը արձագանքել է «ՉԻ» երեկվա հրապարակմանը, որտեղ, մասնավորապես, նշված է, որ գեներալ Մանվելին պատկանող ասֆալտի գործարանը տարեկան ընդամենը 5000 դրամ հարկ է վճարում:
«Չորրորդ իշխանությանն» ուղղված նամակում Վարդան Վարդանյանը նշել է. «Իրականությունն այն է, որ ՍՊԸ-ի կողմից 2013-ին Արշալույսի գյուղապետարանին հողի հարկ է վճարվել 101 614 դրամ, իսկ գույքահարկը` 9026 դրամ: Փաստերը հիմնավորող համապատասխան վճարման կտրոնները, անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացնել «Կուարլինի» ՍՊԸ գլխավոր հաշվապահ Հայկ Պողոսյանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները