Պոլիտեխնիկի ռեկտորը «սեքսուալ սկանդալի» գործում տուժող է ճանաչվել. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը ՀՀ ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Տիգրան Պետրոսյանին խնդրել է անդրադառնալ ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի անվան հետ կապված ֆեյսբուքյան սկանդալին:
Հարցին, արդյոք ֆեյսբուքյան էջը կոտրե՞լ են և նամակագրական կապն արհեստական ստեղծել, թե՞ դա եղել է, պարզապես բացահայտել են, Պետրոսյանն ասել է. «Ես չեմ կարող նման գնահատական տալ, քանի որ դեռ փորձաքննության պատասխաններն էլ չկան: Փորձաքննությունները նշանակվել են քննիչի կողմից, և դրանց պատասխանները լինելու դեպքում արդեն գնահատական կտրվի՝ խոսքը վերաբերում է միայն համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու՞ն, թե՞ նաև անձնական տեղեկատվություն հրապարակելուն կամ կեղծելուն: Բոլոր հարցերի պատասխանը կտրվի միայն և միայն փորձաքննությունների արդյունքում»:
Երեկ քննչական կոմիտեից ի պատասխան «Հայկական Ժամանակ»-ի հարցին, ասել են, որ քրեական գործի շրջանակներում Հովհաննես Թոքմաջյանը տուժող է ճանաչվել: Կոմիտեից նաև ասել են, որ Թոքմաջյանը և բազմաթիվ վկաներ հարցաքննվել են: Քննություն է ընթանում հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նշանակվել է դատահեղինակային ու դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները