ԴԱՀԿ-ն 110 դրամանոց ջինսեր է հանել աճուրդի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրել է. «Ուշադրություն. ՀՀ ԴԱՀԿ-ը մանկական ջինսե շրջազգեստներ է աճուրդի հանել: Եվ գուշակեք, թե որքա՞ն է գինը… 110 դրամ 8 լումա: Այս ջինսե շրջազգեստներն աճուրդի են հանվել սեպտեմբերի 9-ից:
Ցավոք, երեկ լրացավ աճուրդի ժամկետը և այդպես էլ ջինսե շրջազգեստները չգտան իրենց տերերին, քանի որ գնային ոչ մի առաջարկ չի եղել: Հավանաբար, ինչպես Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դեպքում, հաջորդ անգամ ջինսե շրջազգեստը նորից հանվի աճուրդի՝ նշանակված գնից 10 տոկոսի չափով իջեցումով: Հուսանք այդ ժամանակ գնորդներ կլինեն»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց