Փաստաբան. «Վարդան Պետրոսյանը վթարում մեղավոր չէ, իսկ փորձագետի եզրակացությունը թելադրանքի արդյունք է». «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն»-ը գրել է. «Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դատական նիստը, որի ընթացքում դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարություն է արել:
Փաստաբանը նախ նշել է, որ ինքը շատ լավ հասկանում է գործի լրջությունը, ու նշեց, որ վթարը տեղի չի ունեցել այնպես, ինչպես նշել է մեղադրական եզրակացության մեջ է ասված.«Եթե որևէ մեկի մոտ կմնա մեկ տոկոս կասկած, որ վթարը տեղի է ունեցել այնպես, ինչպես մեղադրականում է, ես նույնպես կհամաձայնեմ, որ Պետրոսյանին դատապարտեն: Բայց եթե չկան այդ գոնե մեկ տոկոս կասկածները, ապա պաշտպանական կողմը պետք է ապացուցի, որ Պետրոսյանը վթարում մեղավոր չի եղել և որ փորձագետի եզրակացությունը եղել է ոչ փորձաքննության եզրակացություն, այլ թելադրանքի արդյունք»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին