«Պատմական առիթ է երկիրը ճիշտ ուղղու վրա դնելու համար». Հրանտ Մարգարյանը՝ Սահմանադրական փոփոխությունների մասին
«Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ:
-Տեղեկություններ կան, որ այժմ ՀՅԴ -ն բանակցություններ է վարում իշխանությունների հետ, ինչի՞ շուրջ են ընթանում այդ բանակցությունները: Կարելի՞ է ասել, որ Քառյակից «հեռանում եք» ու այսուհետ առանձին եք աշխատելու:
-Կարծում եմ՝ ունենք պատմական առիթ երկիրը ճիշտ ուղղու վրա դնելու համար, ու ափսոս է, որ այդ առիթը մենք կորցնենք: Ու այն մարդիկ, որոնք Հայաստանի համար ցավում են, չեն կարող Սահմանադրական փոփոխություններին կողմնակից չլինեն: Իսկ մենք այդ փոփոխությունների վերաբերյալ մեր տեսակետն ունենք, որի համար պայքարելու ենք: Սահմանադրության հարցով առանձին ենք Քառյակից, իսկ մյուսների դեպքում՝ ոչ:
-Իսկ հույս ունենք, որ իշխանությունները կընդունեն Սահմանադրական փոփոխությունների՝ Ձեր առաջարկած տարբերակը:
-Հույս ունեմ, որ կկարողանանք: Եթե ավելի ընդլայնված լիներ խումբն, այդ դեպքում ավելի մեծ հավանականություն կար: Այսօր ես հույս ունեմ, որ կկարողանանք: Այս իշխանությունները վերարտադրվել են գործող Սահմանադրությամբ, ի՞նչպես կարող են նման հայտարարություններ անել:
Իսկ «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով սոցիալական ցանցերում ոչ իշխանական ուժերին դավաճանելու ՀՅԴ-ի հասցեին հնչող մեղադրանքներին՝ Հրանտ Մարգարյանն ասել է. «Ղալաթ են անում»: