Խաչիկ Ասրյան. «Եթե մարդը ցանկություն չունի ծառայելու իր ժողովրդին, ուրեմն հոգեկան հիվանդ է». «Հրապարակ»
Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է Սյունիքի մարզում իր` մարզպետ դառնալու հավանականության մասին, արդյոք ցանկություն ունի՞ ծառայելու Սյունիքին. «Ինչ վերաբերում է ցանկությանը, ես իմ ապրած 44 տարիների ընթացքում բազմիցս համոզվել եմ, որ եթե մարդը ցանկություն չունի ծառայելու իր ժողովրդին, ուրեմն նա հոգեկան շեղումներ ունի, նա հոգեկան հիվանդ է: Տվյալ դեպքում ոնց կարող է Խաչիկ Ասրյան տեսակը ցանկություն չունենալ ծառայելու իր ժողովրդին, առավել ևս սյունեցիներին, որի ծնունդն եմ ես»:
Նա նշել է, որ այս պահի դրությամբ որևէ առաջարկ իրեն այդ պաշտոնին նշանակելու մասին, կամ որևէ քննարկում իր հետ չի եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ