Նախագահը հրահանգել է մանրազնին ուսումնասիրել ՀՅԴ ներկայացրած ՍԴ փոփոխությունների փաթեթը. «Ժողովուրդ»
Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության և իշխող Հանրապետական կուսակցության միջև սպասվող բանակցությունները, առայժմ սահմանադրական փոփոխությունների շուրջ, պաշտոնապես կսկսվեն Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ կատարելիք այցից հետո:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Սարգսյանը հրահանգել է իր թիմակիցներին` մասնավորապես սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին և ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, որպեսզի մանրազնին ուսումնասիրի Դաշնակցության ներկայացրած ՍԴ փոփոխությունների փաթեթը և իրեն զեկուցի` որքանո՞վ են դրանք ձեռնտու ՀՀԿ-ին:
Այսպիսով, «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Դաշնակցությանը իշխանական պորտֆելներ տրամադրելու շուրջ առարկայական քննարկումները Սերժ Սարգսյանը կսկսի Ամերիկայից վերադառնալուց հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին