Որոշ ժամանակ կանցնի, կհանդարտվեն. Աղվան Վարդանյանը՝ Եռյակ-ՀՅԴ հարաբերություների մասին. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրել է, որ Եռյակ-ՀՅԴ հարաբերություներում լարվածությունն աճում է: Արդեն սկսել են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել իշխանությունների հետ համագործակցելու կոնտեքստում:
Այս թեմայով թերթը զրուցել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ, ով վստահեցրել է, որ որոշ ժամանակ կանցնի կրքերը կհանդարտվեն և ամեն ինչ իր տեղը կընկնի. «Բոլոր քաղաքական ուժերն էլ հարաբերվում են իշխանությունների հետ, և դրա մեջ որևէ գաղտնիք չկա: Այսօր նաև եռյակի քաղաքական ուժերից ոմանք են հարաբերվում իշխանությունների հետ, բնական է, որ հարցեր են քննարկում, հանդիպումներ են ունենում»:
Հարցին` Ձեր` ՀՅԴ-ի կարիքը զգացվո՞ւմ է Եռյակում, պատասխանել է. «Մեր կարիքը միշտ էլ զգացվում է և զգացվելու է, և բոլորն են զգալու մեր կարիքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում