Ենիգոմշյանին սատարեցին երթով. «Հայկական ժամանակ»
«Երեկ Նախախորհրդարանի մի խումբ անդամներ երթ էին կազմակերպել՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել Նախախորհրդարանի անդամ, ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարած ոստիկանին:
Հոկտեմբերի 19-ին, երբ Նախախորհրդարանի կազմակերպած «Դուրս մեր գրպանից» ակցիայից հետո Ենիգոմշյանն իր հարևանի հետ մեքենայով տուն է ուղևորվելիս եղել, քաղաքացիական հագուստով ոստիկանները կանգնեցրել են մեքենան, քաշքշելով դուրս հանել Ենիգոմշյանին և վարորդին: Չնայած, Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է և չի տեսում, ոստիկանները նրան թողել են փողոցի երթևեկելի հատվածում և հեռացել՝ իրենց հետ տանելով վարորդին և ավտոմեքենան»:
Նախախորհրդարանի անդամ, երթի մասնակից Գարիկ Սարուխանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ ոչ թե պետք է ծառայողական քննություն սկսել, այլ քրեական գործ հարուցել այդ ոստիկանի նկատմամբ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում