Յուրի Վարդանյան. Ես ընդհանուր հայտարարի չեկա որոշ անձանց հետ և չուզեցի սպորտում մնալ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը զրուցել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախկին նախարար, այժմ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի հետ:
-Ինչպիսի՞ն են պայմաններն այնտեղ: Գո՞հ եք:
-Ես շատ գոհ եմ, դա ծառայություն է, որն անում եմ երկրի համար: Բայց ամենակարևորն ասեմ, ես երբևէ չէի եղել Վրաստանում մեր դեսպանատանը, այդ շենքը չէի տեսել իմ աչքերով, երբ գնացի, անձամբ տեսա, շատ տխուր տեսարանի առաջ կանգնեցի: Շենքը դեռ 90-ականների սկզբին գնած շենք է` շատ վատ պայմաններում: Բացի դեսպանի աշխատասենյակից, էնտեղ որևէ հարմարություն չկա:…Առաջին իսկ շաբաթը տեղյակ պահեցի առաջնահերթ նախարարին, հետո նախագահին, որ նման իրավիճակ է, և պայմանավորվեցինք նոր դեսպանատուն գնելու վերաբերյալ:
-Այս ընթացքում շատ շահարկումներ եղան, որ դուք սպորտի մարդ եք, բայց զբաղվում եք դիվանագիտությամբ: Դուք որպես դեսպան խնդիր տեսնում եք այս աշխատանքում մասնագիտական գիտելիքների վերաբերյալ:
-Գիտեք ինչ, չհաճոյանամ որևէ մեկին, բայց չեմ կարող ասել, թե չեմ տեսնում:…Ինչ հնարավորություն, որ ունեցել եմ, ինչքան էլ շատ սուղ է եղել իմ ժամանակը, բայց ես էդ ժամանակ ստեղծել եմ ինձ համար, որպեսզի գիտելիքներ ձեռք բերեմ: ..4.5 տարի աշխատեցի նախագահի աշխատակազմում, հետո դարձա սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, դրանից հետո տարբեր պատճառներով, որի մի մասը հայտնի են, ես ընդհանուր հայտարարի չեկա որոշ անձանց հետ և չուզեցի սպորտում մնալ:
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց