Ես մենակ ինձ եմ տեսնում նախագահի պաշտոնում. Մհեր Սեդրակյան. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ը ԱԺ ՀԿԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր) մի քանի հարց է ուղղել` կապված Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության հետ, որ եթե հանրությունը ցանկանա, ինքը պատրաստ կլինի որպես նախագահի թեկնածու հանդես գալ:
-Պարոն Սեդրակյան, ինչպե՞ս եք վերաբերվում Ծառուկյանի այս հայտարարությանը:
Ես չեմ կարա պատասխանեմ: Ընտրություններին դեռ ժամանակ կա:
-Իր համար շանսեր տեսնո՞ւմ եք:
-Ես ոչ մեկին էլ ոչ մի շանս չեմ տեսնում: Ինքը կիմանա իրա շանսերը ինչքան ա, մենակ ինքը կիմանա, ես ի՞նչ իմանամ իրա շանսերը ինչքան ա:
-ՀՀԿ-ից բա՞րձր է, թե՞ ցածր:
-Պրովոկացիոն հարց եք տալիս: Ես չգիտեմ:
-Իրեն տեսնո՞ւմ եք ՀՀ նախագահի պաշտոնում:
Ես մենակ ինձ եմ տեսնում:
-Ձեր և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լա՞վ են:
Բոլորի հետ իմ հարաբերությունները ես նորմալ պահում եմ, երբ կգա պահը, կարտահայտվեմ: