Ռուբիկ Հակոբյանը սենսացիոն հայտարարություն է արել «Կենտրոն»-ի եթերում. «ՀԺ»
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը երեկ «Կենտրոն«» հեռուստաընկերությամբ, Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» ծրագրի եթերում սենսացիոն հայտարարություն է արել: Այս մասին գրել է «Հայկական Ժամանակ»-ը:
Ըստ թերթի, նա ասել է, որ եթե հոկտեմբերի 24-ի հանրահավաքի մարդկային քանակն ու էներգետիկան թույլ տան, ոչ իշխանական ուժերը պետք է գնան կոնկրետ քայլերի: Երբ Պետրոս Ղազարյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ կոնկրետ քայլերի մասին է խոսքը, Ռուբեն Հակոբյանը ասել է. «Օրինակ՝ իշխանությունների հետ բանակցել»:
Պետրոս Ղազարյանը ասել է, որ իր պատկերացմամբ, իշխանափոխության երկու ճանապարհ կա՝ կամ ընտրություններ, կամ՝ Բաղրամյան պողոտան փակել: Ռուբեն Հակոբյանն ասել է, որ կարծում է կա նաև երրորդ ճանապարհը՝ բանակցություններ իշխանությունների հետ, իշխանափոխության մասին: