Նպաստների մասին օրենքում կատարված փոփոխություններից դժգոհողները այսօր բողոքի ակցիա կանեն. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ընդդեմ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի այսօր՝ ժամը 12:30-ին, առաջին մեծ ակցիան կիրականացվի կառավարության շենքի մոտ:
Իսկ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 14.30-ին, ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ այդ նախագծերի փաթեթի քննարկման թեմայով, որին կմասնակցեն նաև ՀԿ ներկայացուցիչներ, իսկ նրանք, ովքեր չեն մտնի ԱԺ ակցիա կանեն ԱԺ դիմաց:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց