Րաֆֆի Հովհաննիսյանը Ծառուկյանի մոտ դժգոհել է Տեր-Պետրոսյանից. «Ժողովուրդ»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության իր աշխատասենյակում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո երեկ ԲՀԿ գրասենյակ է հրավիրել նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա՝ Րաֆֆի Հովհաննիսյանին։
«Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Ծառուկյանի մոտ դժգոհել է Լևոն Տեր-Պետրոսյանից, քանի որ եռյակում առանցքային որոշումները կայացնելուց հետո են միայն իրեն տեղյակ պահում։ Իսկ արդեն եռակողմ հանդիպման ժամանակ որոշում է կայացվել, որ այս անգամ լավ կլինի առանցքային ելույթ ունենա հենց Ծառուկյանը, քանի որ մարդիկ հենց նրա խոսքն են ցանկանում լսել։
Ըստ այդմ էլ որոշվել է, որ Ծառուկյանի խոսքը պետք է լինի սուր քննադատական՝ սոցիալական ուղղվածությամբ, բայց «չափի մեջ»։ Թերթը նկատում է, որ առաջին նախագահի կողմից «քառյակ» որակված միավորման հանդիպմանը ևս ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը չկար:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում