ՕԵԿ խմբակցությունում տարաձայնություններ կան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՕԵԿ խմբակցությունում տարաձայնություններ կան։ Ըստ լուրերի, Իշխան Խաչատրյանը չի մասնակցում խմբակցության աշխատանքներին և «սառեցրել է» հարաբերությունները մյուս անդամների հետ, իբր Խաչատրյանի և մյուսների հարաբերություններն այն աստիճան են սրվել, որ հնարավոր է նա հրաժարվի մանդատից։
Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է տարածված լուրերը։ Նման բան չի կարող լինել, քանի որ ես ամեն օր խմբակցությունում եմ։ ՕԵԿ-ն ինձ համար հարազատ կուսակցություն է, ունեմ մեկ կուսակցություն ու մեկ առաջնորդ՝ ի դեմս Արթուր Բաղդասարյանի»,-հայտարարել է Խաչատրյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում