«Տոնուս»-ից տուժած բնակիչներին կառավարությունից խոստացել են հստակ պատասխան տալ. «Ժողովուրդ»
«Տոնուս» շինարարական ընկերության կողմից տուժած քաղաքացիները, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր հավաքվելու են ՀՀ կառավարության շենքի մոտ: ՀՀ կառավարության ներկայացուցիչները բնակիչներին խոստացել են նոյեմբերի 5-ին հստակ պատասխան տալ: Իսկ մինչ այդ «Արցախբանկ»-ի ներկայացուցիչները պետք է հանդիպեն կառավարության՝ այս հարցով պատասխանատուների հետ և մանրամասն քննարկեն, թե ինչպես կարգավորեն խնդիրը:
Հիշեցնենք, որ «Տոնուս» շինարարական ընկերության սնանկանալուց հետո «Արցախբանկ»-ում գրավադրված բնակարանները դարձել են բանկի սեփականությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ