Վազգեն Խաչիկյանի եղբայրը իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, թոշակների յուրացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի եղբայրը՝ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:
Ըստ նույն տեղեկությունների, Ախթալայի մի բնակիչ իրենց քաղաքապետի դեմ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժին բողոք է ներկայացրել, համաձայն որի քաղաքապետը մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքում յուրացումներ է թույլ տվել: Այժմ Հայկազ Խաչիկյանի դեմ նյութեր են նախապատրաստվում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Խաչիկյանը նախ պահանջել է հարցերը գրավոր ներկայացնել: Այնուհետ համաձայնել է պատասխանել հարցին, թե արդյո՞ք ինքը յուրացումներ է թույլ տվել:
«Նման բան չկա»,-կարճ ասել է քաղաքապետը: