«Սպորտը քաղաքականություն չի սիրում, ոչ մեկն էլ չի մասնակցելու». Նախարար. «Հրապարակ»
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար ԲՀԿ համակիր Գաբրիել Ղազարյանը լրագրողների հետ շփվելու սովորություն չունի, սակայն երեկ նա ստիպված է եղել պատասխանել լրագրողների հարցերին:
«Հրապարակ»-ը նրանից հետաքրքրվել է` մասնակցելո՞ւ է այսօրվա հանրահավաքին, քանի որ Ծառուկյանը հրահանգել է ԲՀԿ-ականներին մեկ մարդու պես ներկա լինել Ազատության հրապարակում:
«Ինչ կապ ունի, լավ էլի, անհեթեթություն ա, ես խնդրում եմ ձեզ, մի զբաղվեք ինտրիգներով, ես ասել եմ ու կասեմ` սպորտը քաղաքականություն չի սիրում, ոչ մեկն էլ չի մասնակցելու»: