«Ակնհայտորեն նկատվեցին Ծառուկյանի անձնական ամբիցիաները». Խոսրով Հարությունյան. «Առավոտ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով երեկվա հանրահավաքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին. «եթե իշխանությունը շարունակի անտեսել ժողովրդական շարժումը, մենք միասնական շարժմամբ հարյուր հազարներով կպարտադրենք իշխանափոխություն և արտահերթ ընտրություններ», ասել է. «Ակնհայտորեն նկատվեց Ծառուկյանի անձնական ամբիցիաները, այլևս Ծառուկյանը չի թաքցնում, որ ինքը գոնե հոգեբանորեն պատրաստ է ստանձնել ամենաբարձր պատասխանատվությունն այս ամենի մեջ, փորձառություն, գիտելիք և այլն սա ժամանակը ցույց կտա: Սպասե՞լի էր նման հայտարարություն, թե՞ ոչ, քաղաքականության մեջ ամեն ինչ կարելի սպասել: Ժամանակը ցույց կտա, թե որքանով այս ամենը օգտակար կլինի: Ոչ մի հեղափոխություն լավ բանի չի բերել, իսկ իրենք խոսում են հեղափոխության մասին: Իրենք ասում են, թե մայդանի կոչ չեն անում, բայց ասում են՝ պատրաստ ենք հարյուր հազարներով ճնշում գործադրել: Դա էլ մայդանի մի այլ ձև է»:
Պատգամավորը առայժմ իշխանափոխության ռեսուրս չի տեսնում, իսկ իշխանություններն էլ, վստահեցնում է, որ քաղաքական մրցակցությունից չեն խուսափում ու այս ամենին հանգիստ են վերաբերում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում