Ծառուկյանին պատկանող օբյեկտների աշխատակիցներին հրահանգվել էր ներկայանալ հանրահավաքին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարաններում, հիմնարկներում, հանքերում և բազմաթիվ այլ հաստատություններում աշխատակիցներին հստակ հրահանգվել է, անպայման, ներկայանալ հանրահավաքին, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատակցի վրա պարտավորություն է դրված իր հետ բերել ևս 4 հոգու:
«ԲՀԿ-ականները, փաստորեն, ջանք չէին խնայել հրապարակը մարդաշատ դարձնելու համար, ինչը նրանց, իրավամբ հաջողվեց: Նշենք, որ նաև ավտոբուսներով մարդիկ են բերվել Աբովյանից, ինչի հետևանքով տուժել են Երևան ուղևորվող աբովյանցիները՝ ապարդյուն սպասելով կանգառներում: Ասում են՝ Ծառուկյանը դրանով փորձում է ցույց տալ, որ կարող է Տեր-Պետրոսյանից շատ համակիր հավաքել Ազատության հրապարակում»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները