Ըստ Աշոտ Աղաբաբյանի, եռյակի շարժումը Օպերայից դուրս չի գա. «ՀԺ»
«Ով ինչ ասումա, թող գնա ու հասնի դրան»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այսպես է արձագանքել ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ իրենց առաջարկները չկատարելու դեպքում իշխանափոխություն կպարտադրեն:
Աղաբաբյանի պնդմամբ` այն առաջարկները, որոնք ներկայացրել են ոչ իշխանականները, ժամանակավրեպ են. «Վաղաժամկետ առաջարկներ թող չանեն, որովհետև առանց իրենց միջամտության էլ, եթե իշխանությունը ցանկանա, դրանք կանի»:
Աղաբաբյանը կարծում է, որ եռյակը, ներկայացնելով այդ առաջարկները, պատրաստվում է 2017-18-ի ընտրություններին:
Հարցին, թե մինչև ո՞ւր կհասնի շարժումը, նա պատասխանել է. «Ոչ մի տեղ էլ չի հասնի, Օպերայից դուրս էլ չի գա»:
Իսկ մյուս հարցին, թե հավատո՞ւմ է շարժման հաղթանակին, ՀՀԿ-ականը հարցով է պատասխանել. «Իսկ դուք հավատո՞ւմ եք»: