Ոչ իշխանական ուժերի լիդերները կհանդիպեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ հաջորդ շաբաթ նախատեսված է ոչ իշխանական լիդերների՝ ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը:
Ըստ թերթի տեղեկությունների՝ նրանք որոշել են հանդիպել և քննարկել իրենց հետագա անելիքները, մասնավորապես պարզել, թե երբ է լինելու հաջորդ հանրահավաքը և ինչ քայլով է նշանավորվելու այն:
Նախնական տարբերակով քննարկվում է հաջորդ հանրահավաքը նոյեմբերի 7-ին անցկացնելու տարբերակը, սակայն վերջնական որոշում դեռ չկա: Առաջնորդների հանդիպումից հետո տեղի կունենա նաև ՀՀ ԱԺ երեք ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին