«168 Ժամ».«Հիմա մենք ունենք երեք հոգնած ձիեր». Ռիչարդ Կիրակոսյանը՝ եռյակի մասին
«Սկզբում նրանք ապոկալիպսիսի չորս ձևավորողներն էին, բայց երբ Դաշնակցությունը դուրս եկավ, մնացին երեքը: Եվ հիմա մենք ունենք երեք հոգնած ձիեր, ինչպես նաև` մարող ապոկալիպսիս»,- «168 Ժամ»-ի հետ հարցազրույցում ոչ իշխանական ուժերի Քառյակ/Եռյակին այսպես է բնութագրել քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Ըստ նրա` ոչ իշխանական ուժերը գաղափարապես սնանկ են և պայքարում են ոչ թե գաղափարների ու քաղաքական կուրսերի, այլ անձերի համար, իսկ Եռյակի որդեգրած մարտավարությունն իրեն այլևս չի արդարացնում. «Սա ավելի շատ քաղաքական հոբբի է, ոչ թե քաղաքական արշավ: Հայաստանի բնակչության մեծ մասն արդեն հոգնել է այս քաղաքական թատրոնից և ցանկանում է, որպեսզի այս դերասանները հեռանան բեմից»:
Քաղաքագետի խոսքով` այն փաստը, որ Հայաստանի իշխանությունը և ոչ իշխանական ուժերը մրցում են միմյանց հետ Մոսկվային հաճոյանալու համար, արտացոլում է հայաստանյան քաղաքական դաշտի հիվանդ էությունը, և Հայաստանին պետք է նոր, իրական ընդդիմություն, որը, իշխանություններին քննադատելուց բացի` կառաջարկի այլընտրանքային ծրագիր:
Մեկնաբանելով ՌԴ Մաքսային ծառայության պետի հայտարարությունը, որ Հայաստանի աշխատանքային լեզուն պետք է դարձնել ռուսերենը` Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարել է, որ դա վիրավորանք է Հայաստանի անկախությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում