«Փաշինյանը դեռ պետք է հիմնավորի». «Հրապարակ»
«Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտնելու ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մտադրությունն արդեն մի քանի օր է՝ խաթարել է ոչ իշխանական եռյակի անդորրը: Թեև հարցի վերաբերյալ կուսակցությունները դեռ չեն շտապում պաշտոնական դիրքորոշում հայտնել, բայց շարքերում տիրող անհանգստությունից ակնհայտ է, որ Փաշինյանը ոչ իշխանական դաշտի լյուստրացիա է նախաձեռնել` ցույց տալու համար, թե իրականում ով ով է: Փաշինյանը հիմա որոշման նախագիծն է պատրաստում, որից հետո այս ուրբաթ դիմելու է ոչ իշխանական ուժերին՝ անհրաժեշտ 44 ստորագրությունները հավաքելու և այս հարցն արտահերթ կարգով խորհրդարանի լիագումար նիստում քննարկելու համար»:
Թեմայի շուրջ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել է, որ իրենք ունեն քաղաքական օրակարգ, որի մեջ մտնում է արտահերթ ընտրությունների հարցը, առանց նախագահի հրաժարականի շեշտադրության:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ դժվարացել է նշել այդ շարժառիթները, որոնք ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ստիպել են Սերժ Սարգսյանի իմպիչմենթի գործընթացը սկսել:
«Հրապարակ»-ի հետ զրույցում Մարտիրոսյանն ասել է. «Փաշինյանն անձամբ պետք է բացատրի հիմնավորի, թե ինչ է ուզում իրականացնել, որովհետև ինքը` Մարտիրոսյանը, համոզված է, որ ՀՀԿ-ն չի աջակցի Փաշինյանին. «Նա կարող է դիմել մեր խմբակցությանը, խմբակցությունը կքննարկի նրա առաջարկը, եթե հարկ համարի կներկայացնի վարչություն, և կարող է քննարկվել նաև կուսակցությունում: Իսկ այս պահի դրությամբ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի հարցով կուսակցությունում քննարկումներ չեն եղել»:
«Ժառանգության» դիրքորոշումը պայմանավորվա՞ծ է լինելու եռյակի մյուս գործընկերների դիրքորոշումներով «Հրապարակի» հարցին Մարտիրոսյանը պատասխանել է. «Մեր դիրքորոշումը պայմանավորված է լինելու մեր քննարկումներով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները