Պետրոս Մակեյան. «Լևոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ բիզնես-կլուբին քաղաքական միս ու արյուն տվեց». «Ժամանակ»
Ի պատասխան «Ժամանակ»-ի հարցի՝ ինչպե՞ս է գնահատում եռյակի գործունեությունը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ասել է. «Եռյակի քայլերի հաջորդականությունը կանխվեց Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից հետո, և սկսվեց ԲՀԿ-ի նախաձեռնությունը»:
Ինչ վերաբերում է դեկտեմբերի 10-ի հանրահավաքին, ապա նա դա խորհրդանշանական է համարում. «Պատկերացնո՞ւմ եք՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը մի հարթակում են 2008-ի Մարտի 1-ի տուժածները և նրանք, ովքեր ճնշում են գործադրել (նկատի ունեմ ԲՀԿ-ին): Սա հայաստանյան տխուր իրականություն է»:
Պետրոս Մակեյանն համոզված է, որ ԲՀԿ-ին Եռյակ պետք չէր, և ԲՀԿ-ին տեր Եռյակը սարքեց, հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանը․ «Նա ԲՀԿ բիզնես-կլուբին քաղաքական միս ու արյուն տվեց»: